ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուծումները, որոնք ընդդիմադիր շրջանակները ներկայացնում են՝ չեն պատասխանում հիմնական հարցադրմանը. Սարո Սարոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սարո Սարոյանի դիտարկմամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը վերջին շաբաթների դրությամբ ինչպես կար, շարունակում է նույնը մնալ: Եվ մի կողմից շարունակվող անորոշությունը, մյուս կողմից պետական կառավարման կաթվածահար վիճակում գտնվելը, բացի այդ,քաղաքական դաշտում շարունակվող ճգնաժամը օր-օրի խորանցում է իրավիճակը:

 «Չկա վստահության մթնորոլտ և ցավոք այս օրերին այն չի էլ սպասվում, քանի որ խնդիրները ծնած պատճառները մնում են նույն մակարդակի վրա: Պայքարի նոր որակ ապահովելու համար բոլորովին այլ իրավիճակ, հանգամանքներ, կադրեր և ռեսուրսներ են պետք, որոնք չկան: Այդ է պատճառը, որ ճգնաժամը շարունակում է խորանալ»,- ասաց Ս. Սարոյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ թեև առանձին շրջանակներ փորձում են ընդդիմության կերպար ձևավորել և պայքարն իրենց վրա վերցնել, բայց իրականում Հայաստանում համախմբված ըննդիմադիր ճակատ չկա:

 «Այստեղ կա մեծ մանիպուլյացիա, քանի որ ակնհայտ է, որ ընդդիմադիր հանրությունը կենտրոնացած չէ ոտքի ելած կուսակցության կամ քաղաքական ուժերի դաշինքի շուրջ: Այս աղճատված իրավիճակը նույնպես քաղաքական ճգնաժամի խորացման շարժառիթ ու գործոն է հանդիսանում: Բացի այդ, այն լուծումները, որոնք ընդդիմադիր այս կամ այն շրջանակներ ներկայացնում են, դրանք լուծումներ չեն, քանի որ չեն պատասխանում հիմնական հարցադրմանը, թե ինչ՞ից ելնելով հանրությունը պետք է իրենց վստահի: Այդ հարցի պատասխանը ստանալուց հետո գուցե հնարավոր լիներ որոշակի ազդեցության լծակներ ձեռք բերել»,- ասաց Ս. Սարոյանը:

Քաղաքագետը նշեց նաև, որ տարիներ շարունակ մեր երկրում ամեն ինչ արվել է, որ քաղաքական դաշտը չկայանա: Այդ թվում՝ գործող վարչակազմի կողմից: Իրականցվել է մի քաղաքականություն, որ մրցակյացին դաշտ չձևավորվի: Եվ այսօր էլ նույն դեմքերն ու նույն քաղաքական մշակույթն է շարունակվում, որը հանրության մոտ վստահություն չի առաջացնում:

 «Հասարակությունը բոլոր դեմքերին ճանաչում է, ունի հիշողություն, որի արդյունքում չի վստահում քաղաքական շրջանակներին: Այսօր թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության հանդեպ վստահությունը կորցված է, որը վերականգնել հնարավոր չէ: Իմ կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու ելքը կլինի այն, որ բոլորը հանգեն եզրակացության, որ այսօրվա օրակարգը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Պետք է դուրս գալ այդ շրջանակներից և երկրի կառավարման գործը վստահել անկուսակցական մասնագետների, որոնք ունենալով կառավարման փորձ և գիտելիք կկարողանան ճգնաժամային կառավարում իրականացնել և համախմբողի դեր կատարել: Այդ դեպքում կուսակցությունները իշխանությունում չեն փնտրի մրցակիցներ, երկրի պրոֆեսիոնալ կառավարում կիրականացվի, հիմքեր կստեղծվեն քաղաքական դաշտի ճգնաժամից դուրս գալու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար: Մնացած ճանապարհները է՛լ ավելի են խորացնելու ճգնաժամը»,- ասաց Ս. Սարոյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular