ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծով, փաստորեն, կլիկվիդացվի ակադեմիան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում մեծ աղմուկի պատճառ է դարձել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կրթության ոլորտի որոշ մասնագետների կարծիքով բավականին վտանգավոր և մերժելի դրույթներ է պարունակում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով նախագծով, փաստորեն լիկվիդացվում է ակադեմիան, ինչն  ըստ նրա կհանգեցնի այլ խնդիրների: Բուհական բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին` նշեց, որ մինչև 2018 թվականը մշակվել է օրենքի առաջին տարբերակը, որը նաև բազմաթիվ քնարկումների ու լրամշակման է ենթարկվել:

Ընդունված օրենքում, սակայն այս ընթացքում նոր դրույթներ են ավելացվել, որոնք նոր հարցեր են առաջացնում և որոնք մասնագետների հետ չեն քննարկել, ինչն էլ դարձել է հիմնական դժգոհությունների պատճառ:

 «Խոսքը նաև բուհերի լիցենզավորմանն է վերաբերում, քանի որ կասեցվում է լիցենզիան, գործադիր մարմնի կողմից նշանակվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որը կարող է պաշտոնավարել մինչև 5 տարի: Սա նշանակում է, որ հարցականի տակ է դրվում բուհերի ինքնավարությունը: Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է նաև նշեմ, որ բուհերը թեև անցել են շուկայական հարաբերությունների, սակայն կառավարման մեթոդը այս տարիների ընթացքում այդպես էլ չի փոխվել: Այսինքն, մենք բուհերում ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք ուսումնասիրված չեն, ուստի հասկանալի չէ, թե դրանք ինչպես պետք է վերացվեն, եթե չունենք նաև խնդիրների ուսումնասիրություն: Փորձը ցույց է տվել, որ իմպերատիվ փոփոխությունները մնում են թղթի վրա, քանի որ դրանք բովանդակային փոփոխության չեն հանգեցնում: Մինչև մենք չկարողանանք հասկանալ, պատճառահետևանքային կապը, մենք չենք կարող ադյունավետ բարեփախման մասին խոսել, քանի որ առանց դրանց վերացման ցանկացած բարեփոխում կշարունակի մնալ թղթի վրա և որևէ օգուտ չի բերի կրթական ոլորտին»,- ասաց Ք. Ծատուրյանը:

Փորձագետի կարծիքով, նախ հարկավոր է ունենալ ազգային գաղափարախոսություն, որից կբխեն նաև կրթական բարեփոխումների նպատակահարմարությունը, ուղղությունը, մեթոդաբանությունը: Հակառակ դեպքում բարեփոխումները կշարունակեն կրել ձևական բնույթ և որևէ կերպ չեն ծառայի այն նպատակին, որի պահանջարկը կա 21-րդ դարում:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular