ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չափազանցություն է կարծել, որ Բաքուն միանշանակ դեմ է Մինսկի խմբի ներկայությանը. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինսկի խմբի համանախագահների այցը նոր հարցականներ է առաջացրել, որոնց պատասխանները այս պահի դրությամբ թեև չկան, սակայն այն դարձել է բուռն քննարկման առարկա:

«Երևանի մամուլի ակումբ»-ի նաագահ Բորիս Նավասարդյանն անդրադառնալով համանախագահների այցին ու այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, նշեց, որ այցի օրը Արցախում տեղի ունեցած բախումը կարող էր լինել լավ կազմակերպված սադրանքի արդյունք:

 «Ադրբեջանը ցանկանում է, որ ռուս-թուրքական համաձայնությունները, որոնք տեղի ունեցան, շարունակեն գերիշխող դերակատարում ունենալ տարածաշրջանում: Մյուս կողմից, Ադրբեջանը գտնվելով Թուրքիայի ազդեցության տակ, փորձելու է հնարավորինս նվազեցնել ռուս խաղաղապահների ներկայությունը, որի ուղղությամբ արդեն իսկ նկատելի քայլեր են իրականացվում: Կան նաև Ադբեջանի տարբեր փորձագիտական և քաղաքական շրջանակների հայտարարություններ, որոնք ռուս խաղաղապահների ներկայությունը, նույնիսկ, ապօրինի են համարում և լուրջ քննադատության ենթարկում այդ քայլը: Ուստի, այդ առումով, կարող է Մինսկի խմբի այցը ադրբեջանական կողմի համար օգտակար լինել, խաղաղապահների հարցը դելիգիտիմացնելու առումով: Այսինքն՝ չափազանցություն է կարծել, որ Բաքուն միանշանակ դեմ է Մինսկի խմբի ներկայությանը և այդ ամենը կարող է Բաքվի հերթական խաղը լինել»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Այդուհանդերձ, Մինսկի խմբի համանախագահները լինելով աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների ներկայացուցիչներ, կարող են իրենց վերաբերմունքն արտահայտել Արցախյան պատերազմի և արդյունքների վերաբերյալ, որը կարող է լուրջ գործոնի վերածվել հետագայի համար, համոզված է փորձագետը:

«Ֆրանսիան կարող է լուրջ գործոն դառնալ իր տեսակետը Եվրամիությունում առաջ տանելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա դա կախված կլինի նոր ղեկավարության Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ունեցած վերաբերմունքից: Եվ ինչպիսի դիրքորոշում ունենա ԱՄՆ-ը, այնպիսին էլ կլինի Եվրամիության մոտեցումը: Ուստի, այս պահին դժվար է ասել, թե ինչ դիրքորոշման կհանգեն համանախագահները»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular