ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցի անանունները սկսել են զբաղվել Վենեսուելայի նավթի վաճառքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերին Վենեսուելայի նավթի արտահանման կեսից ավելին բաժին է հասել ռուսական չորս ընկերությունների, սակայն, ինչպես «РБК»-ն պարզել է, դրանք Իրավական անձանց միասնական պետական գրանցամատյանում գրանցված չեն և գոյություն ունեն միայն կայքերի տեսքով:

Whois-ի տվյալների համաձայն՝ «Xiamen Logistic Grass», «Olympia Stly Trading», «Zaguhan & Co, Karaznbas», «Kalinin Business International» և «Poseidon GDL Solutions» կայքերը գրանցված են անանուն ֆիզիկական անձի կողմից:

Այն մասին, որ ռուսական ընկերություններն ամբողջ աշխարհում սկսել են զբաղվել Վենեսուելայի նավթի վաճառքով, նոյեմբերին հաղորդել է «Reuters»-ը: Հետաքննության մեջ նշվել է «OGX Trading» ընկերության մասին, որը Մոսկվայում գրանցվել է 2020 թվականի մարտին:

Ըստ գործակալության տվյալների՝ այն վարձակալել է «Wanneng Munay» լցանավը և, որպես գնորդ՝ գրանցել է վերոնշյալ չորս ընկերությունները: «OGX Trading»-ի հիմնական սեփականատերը Դուբայի «Marlybone Trading»-ն է:

Ընկերության ղեկավարը Սերգեյ Բասովն է, ով Մոսկվայում ևս հինգ ընկերությունների հիմնադիր է: Դրանցից երկուսը փոխանցվել են «Mercuri»-ին, որի հիմնադիրը Վենեսուելայի քաղաքացի Մատա Պերեդա Բեթսի Դեզիրեն է: Նույնանուն մի կին ժամանակին ցուցակագրվել էր՝ որպես սննդամթերքի ներմուծման գործում Վենեսուելայի կառավարության միջնորդ թուրքական «Mulberry Proje Yatirim» ընկերության բաժնետեր:

Վենեսուելայից նավթի արտահանումն անցնում է խիստ գաղտնիության պայմաններում: Փոխադրողներն անջատում են տրանսպորտային հաղորդիչները, իսկ փաստաթղթերում չի նշվում՝ նավը ում համար է նավթ տանում, ինչ կարգի նավթ է և ինչ քանակությամբ է:

Ավելին  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular