ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդպես դուխով եք, Ալիևին զանգեք, սպառնացեք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»:

«ՉԻ». Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, Անդրանիկ Քոչարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է: Բայց այս 2,5 տարվա ընթացքում ոնց որ թե չի ըմբռնել, որ ինքը ոչ թե իշխանությունների, այլ երկրի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է:

Դրա համար էլ պատերազմի ելքն այնպիսին էր, ինչպիսին եղավ: Փոխանակ իրենց բուն պարտականություններով զբաղվեին և զբաղվեն, ընկել են նրա հետևից, թե իրենց մասին ով ինչ է գրում: Այստեղ դուխները միլիոն է: Դուխդ միլիոն է, Ռուբեն Հայրապետյանին այդպես պատասխանեիր:

 

Որ հարցնում ես, թե ինչու Հայաստանն ու Արցախը աղետի հասցրեցիք, կմկմում են, կամ էլ ասում են՝ տանը մարդ չկա: Բայց իրենց քննադատողներին հերոսաբար դիմագրավում են:

Բայց ապշելու բան է: Ադրբեջանը սրանց (իրականում՝ մեզ բոլորիս) ամեն օր աջուձախ չռփում է, ժամը մեկ մի կտոր է պոկում Հայաստանից ու Արցախից, վախում են մի հատ ծպտուն հանեն, Պուտին ձյաձյային են խնդրում, որ մի բան անի, ու այս կիսասատկած վիճակում դեռ հոխորտալու տեղ ունեն: Գոնե նահանջի տեղ թողնեն, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց մի քիչ մարդավարի պատժեն: Սա էլ չեն հասկանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular