ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իրականացրած սադրանքը երկու նպատակ կարող է հետապնդել. Զոհրաբ Գևորգյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմաբան Զոհրաբ Գևորգյանը անդրադառնալով Ադրբեջանի կողմից մշտապես վարած ագրեսիվ քաղաքականությանը նշեց, որ առաջին անգամ չէ, որ հակառակորդը համանախագահների այցի կամ այլ առիթնեով սադրանքներ է կազմակերպում արցախա-ադրբեջանական սահմանին: Ու թեև նախկինում նման դեպքերը բազմաթիվ են եղել, սակայն, ըստ նրա յուրաքանչյուր նման դեպք ունի իր նրբությունները, որոնք պետք է նախապես հաշվի առնել և պատրաստ լինել:

 «Արցախում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել այս ողջ ընթացքում տեղի ունեցած պատճառահետևանքային կապի տեսանկյունից: Եվ այս պարագայում, եթե օրերս Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի դեմ իրականացրած գրոհը դիտարկենք լոկ որպես Ռուսաստանի՝ որպես գերտերության և Ադրբեջանի որպես թուրքական ֆորպոստի բախման տեսանկյունից, ապա պետք է հասկանալ, թե ո՞րն էր իրականում դրա հիմնական շարժառիթը, քանի որ, փաստորեն, Ադրբեջանը խախտեց պայմանավորվածությունը: Դա նշանակում է, որ կա՛մ պայմանավորվածություն է եղել ռուսական կողմի հետ, որը նաև հեռուն գնացող սցենարներ է նշանակում, կա՛մ Ադրբեջանը դրանով փորձում է ցույց տալ, որ Ռուսաստանին որպես գերտերություն ինքը չի ընդունում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Զ. Գևորգյանը:

Պատմաբանը Ադրբեջանի այլ քայլերում ևս տեսնում է հեռուն գնացող գործողություններ, որոնք մասնագետները պետք է կարողանան կանխատեսել և համապատասխան քայլեր մշակել: Գևորգյանի դիտարկմամբ պետք է ուշադրություն դարձնենք նաև երկրների բիզնես-կապերին, որոնք ևս բավական լուրջ և կարևորագույն գործոն են: Եվ եթե 90-ականներին դեռևս ռազմական էլիտայի և երկրի տնտեսական շահերը սերտաճած չէն, ապա հիմա պատկերը բոլորովին այլ է:

«Ներկայում դժվար է նաև հասկանալ, թե ռուսական ռազմական ստրատեգիան մշակող վերնախավի համար Հայաստանը, որպես ռազմավարական գործընկեր ինչպիսի նշանակություն կարող է ունենալ: Եվ այս տրամաբանության տեսանկյունից չի բացառվում, որ 5 տարի հետո Ռուսաստանում այնպիսի իշխանություն լինի, որի համար բիզնես շահն ավելի կարևոր լինի, քան ռազմավարական գործընկեր ունենալը: Ուստի այս ամենը հաշվի առնելով Հայաստանը պետք է իր արտաքին քաղաքական օրակարգը ձևավորի առնվազն 5 տարվա կտրվածքով, որպեզի կարողանա ժամանակին մանևերել ու պահպանել իր դիրքերը»,- ասաց Զ. Գևորգյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular