ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի ռազմական տեխնիկան մտել է Ղարաբաղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rusdialog.ru-ն գրում է, որ թուրքական բանակի ռազմական տեխնիկան տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. թուրքական հրետանի և զրահամեքենաներ են նկատվել Քելբաջարի շրջանում, որը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին վկայակոչելով հայկական կողմի աղբյուրները WarGonzo տելեգրամ-ալիքի YouTube-ի էջում հայտնել է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

Բացի այդ, լրագրողը հայտնել է, որ նախօրեին Հադրութի շրջանի երկու գյուղեր գրոհելու գործողությանը մասնակցել են մինչև 250 թուրք հատուկ ջոկատայիններ: Բացի դա WarGonzo տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Հադրութի շրջանում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 4 ադրբեջանցի կամ թուրք զինվոր: Ադրբեջանը ընդունել է չորս զինծառայողի մահը, իսկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինվորները զոհվել են «հայ զինվորականների դիվերսիայի ժամանակ»:

Ըստ այդ գերատեսչության` Ադրբեջանական զորքերը հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Հադրութի հյուսիս արևմտյան հատվածում: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի առաջին խախտումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular