ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկո՛լ Փաշինյան, դու գումարի դիմաց ծախել ես հայրենիքը, դու չունես սրբություն, դու չունես հայրենիք». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մենք եկել ենք հարցնելու, Նիկոլ Փաշինյան, թե կարողացել ես գիշերը հանգիստ քնել վաճառած հայրենիքով, եղբայրների ուրացած արյունով և այսքան մարդու դավաճանած: Այս մասին Կառավարության դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ասացին մասնակիցները` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 

«Նիկոլ Փաշինյան, դու գումարի դիմաց ծախել ես հայրենիքը, դու չունես սրբություն, դու չունես հայրենիք, դու ունես միայն շահ, որը գումարն է»,-ասաց մասնակիցներից մեկը և նշեց, որ մի քանի ժամից կբերեն դոլարները, որով ծախել է հայրենիքը:

Նրանք, դիմելով ոստիկաններին, նշեցին, որ սխալ մարդու են ոստիկանները պաշտպանում; «Մենք ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով զբաղվեց գերիների հարցով՝ ի տարբերություն քեզ, ում հետաքրքրում է միայն փողը, ալկոհոլը և ՀՀ քաղաքացիներին միմյանց դեմ հանելը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշը և նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու բոլոր արարքների համար և ՀՀ պատմության ամենաամոթալի ղեկավարն է:

ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը նշեց, որ ժամը մեկին փոխանցելու են այն դոլարները, որոնցով ծախել է մեր հայրենիքը: «Մենք ակցիաներ ենք անելու այնքան ժամանակ, մինչև դավաճան վարչապետը ամբողջ թիմիով հրաժարական տա, դրանից հետո պահանջելու ենք պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular