ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանի փողոցներից կվերանան «գազելները» եւ դրանց կփոխարինեն մեծ, միջին եւ փոքր ավտոբուսները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեւանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների։ Երեւանի փողոցներից կվերանան «գազելները» եւ դրանց կփոխարինեն մեծ, միջին եւ փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։

Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց եւ պայմանագիրը կնքելուց հետո։ Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնելու համար կարող է պահանջվել 80-100 միլիոն դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular