ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներմուծվող ապրանքատեսակների գնաճ է կանխատեսվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայկական սպառողական շուկայում արդեն իսկ նկատվում է գնաճ, որը տարբեր գործոններով է պայմամավորված: Այս պահին սակայն, այն դեռևս մնում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտարարեց, որ այս տարվա նոյեմբերին արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ, նախորդ տարվա նույն ամսվա 1.1 տոկոս գնաճի դիմաց: 12-ամսյա գնաճը, ըստ նրա կկազմի 1.6 տոկոս, որը դեռևս ցածր է նպատակային՝ 4 տոկոսի մակարդակից, սակայն, մինչև տարեվերջ այն կմոտենա նպատակայինին:

Ներկայացնելով որոշ պարենային ապրանքատեսակների միջազգային գները, ԿԲ նախագահը նշեց, որ Ռուսաստանում հացահատիկի գինն արդեն իսկ աճել է 21 տոկոսով, իսկ Վրաստանում՝ 11 տոկոսով: Շաքարավազի տարեկան գնաճը Ռուսաստանում կազմել է 65 տոկոս, արևածաղկի ձեթը մոտ 48 տոկոսով, ուստի չի բացառվում, որ որոշակի ապրանքատեսակների գինը Հայաստանում կարճաժամկետ կտրվածով ևս աճի:

 «Եթե համեմատենք Հայաստնում արդեն իսկ առկա և սպասվող գնաճը այլ երկրների հետ, ապա կտեսնենք, որ օրինակ շատ ապրանքների գները մեզ մոտ դեռևս շատ չեն աճել, ուստի բնական հարց է ծագում, որ եթե նման գնաճ կա այլ երկրներում, ապա ինչու Հայաստանում այն չի արտացոլվում: Մենք գների թանկացում ևս տեսնելու ենք, որը առավելապես կնկատվի նեմուծվող ապրանքատեսակների պարագայում, սակայն մեր կանխատեսումների համաձայն, այն երկարատև բնույթ չի կրի: Մենք ևս հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- 1or.am-ի հարցին ի պատասխան ասաց Մ. Գալստյանը:

Արամ Ավագյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular