ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տարածաշրջանում ընթացքի մեջ է նոր մեծ պատերազմը, որի կիզակետում ենք մենք լինելու». թուրքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվում է կառուցել Իգդիր-Նախիջևան գազատար։ Հենց այս գազատարն է դառնալու ավելի մեծ գազատարի հիմքը, որը Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են կառուցել Մեղրիի միջանցքով։ Գուցե որոշ մարդիկ շտապեն ուրախանալ, որ ՀՀ տարածքով գազատար է անցնելու։ Ես շտապեմ հիասթափեցնել, որ այդ դեպքում գազատարի «անվտանգությունը» ապահովելու նպատակով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ունենալու են լեգիտիմ հիմք գազատարի տարածքն իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելու։ Թուրքիան լավ իմացողը գիտի, որ դեպքերի նման զարգացումն ամենաիրատեսականն է։ Ասեմ ավելին, տարածաշրջանում ընթացքի մեջ է նոր մեծ պատերազմը, որի կիզակետում ենք մենք լինելու ու հիմա պետք է րոպե առաջ դրան պատրաստվել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular