ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղնիք ծառայությունից հետո. ռուսները տնավորվում են Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
rg.ru-ն գրում է, որ որոշ մանրամասներ հայտնի են դարձել այն մասին, թե ինչպես է իրականացվում ռուս խաղաղապահների մատակարարումը ամեն ինչով Լեռնային Ղարաբաղում: Պարզվում է, որ նյութատեխնիկական ապահովման լոգիստիկան խառն է: Սննդի և վառելիքաքսանյութային ապահովումը «կապույտ սաղավարտների» համար իրականացնում են տեղական մատակարարները: Բացի դա Ռուսաստանի տարածքից այլ ապրանքներ են առաքվում Հայաստանի տարածք ռազմատրանսպորտային ավիացիայով, իսկ երկաթուղով մատակարարումը տրանզիտով է Ադրբեջանի տարածքով: Բացի այդ, ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված է օդային փոխադրումը Գյանջայի միջազգային օդանավակայանից:
 
Հասկանալի է, որ խաղաղապահների համար դեռ պետք է կյանքի և ծառայության համար նորմալ պայմաններ ստեղծվեն, քանի որ նրանք այնտեղ կլինեն առնվազն հինգ տարի: Դիտակետերում, որտեղից զինվորականները կվերահսկեն իրավիճակը շփման գծում, նախատեսվում է ստեղծել 31 բլոկ-մոդուլային քաղաքներ: Կենցաղային և այլ սենյակների քանակը կախված կլինի խաղաղապահների քանակից և նրանց առաջադրանքների կատարման մասշտաբից: Բայց դա չի նշանակում, որ փոքր դիտակետերը կզրկվեն հիմնական հարմարություններից: Բոլորը կունենան բացարձակապես այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռազմական կյանքի համար: Մասնավորապես կլինի բնակելի հատված, մարզադահլիճ, սպայի տուն, բաղնիք, առաջին բուժօգնության կետ, չորանոց, շտաբ, գրասենյակ և նույնիսկ հանգստի սենյակ: Բացի այդ, խաղաղապահներն իրենց տրամադրության տակ կունենան պահեստ, ճաշասենյակ, խոհանոց, մթերային խանութ, սանիտարական մոդուլ և զինապահեստներ: Եվ որպեսզի խաղաղապահները «չկարոտեն իրենց հայրենիքը», ռազմական խոհարարները նրանց համար կպատրաստեն ռուսական ավանդական և այլ ժողովուրդների խոհանոցների լավագույն ուտեստները:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular