ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկայում ևս Իրանը չի կարողանալու բացահայտ պայքար մղել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ. Արմեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով Բաքվում ռազմական շքերթի ժամանակ, ըստ էության, Իրանին ուղղված բանաստեղծությունից մեջբերման տողատակերը չէ, որ կամաց-կամաց արթնացրել է Իրանին, քանի որ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը ոչ միայն Հայաստանի համար է սպառնալիք, այլև՝ Իրանի և ողջ տարածաշրջանի համար:

«Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են հնչեցվում, բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երկարաժամկետ կտրվածքով լուրջ սպառնալիք է դառնալու նաև Իրանի համար: Ցավոք, պատերազմի ընթացքում պաշտոնական Թեհրանը, կաշկանդված լինելով ծանրագույն պատժամիջոցներով և չցանկանալով հարաբերությունները լարել Թուրքիայի հետ, քանի որ վերջինը Իրանի նավթի և գազի խոշորագույն գնորդներինն է, Հայաստանին անհրաժեշտ աջակցություն չցուցաբերեց: Եվ ակնհայտ է, որ այս պայմաններում առաջիկայում ևս Իրանը չի կարողանալու բացահայտ պայքար մղել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Իրանում սպասվող նախագահական ընտրությունները ևս թույլ չեն տալու ավելի արագ գործել, չնայած դա, ըստ Ա. Վարդանյանի՝ չպետք է խանգարի Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ջանքերին:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular