ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի արտահայտությունը պետք է ուսումնասիրեն ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ռուսաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով Ադրբեջանում տեղի ունեցած շքերթի ժամանակ Էրդողանի կողմից Էնվեր փաշայի արտահայտության հիշատակումը պատահականություն չէր: Ավելին, այն դեռ պետք է խորը վերլուծության ենթարկել, հասկանալու համար այն ողջ ասելիքը, որը նա մատուցեց շքերթի հարթակից:

 «Եթե երկու բառով փորձենք ներկայացնել, թե ով էր Էնվեր փաշան, ապա պետք է ասենք, որ նա մեր ազգային ողբերգության և Եղեռնի հերոսն է, որի հրամանով և անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան 1915 թվականի հայկական ջարդերը: Եվ այն, ինչ որ Էրդողանն ասաց, դա իմ կարծիքով՝ նախազգուշացում է, որ թուրքերը կարող են հայերի դեմ կազմակերպել և իրագործել երկրորդ Եղեռն: Դա նաև թուրք-ադրբեջանական ռազմական խունտայի մարտահրավերն էր ուղղված ոչ միայն Հայաստանին, այլև՝ բոլոր այն պետություններին, որոնք կանգնած են նրա՝ Օսմանյան կայսրության վերականգնման ճանապարհին»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Փորձառու դիվանագետի կարծիքով այս ուղերձը պետք է շատ լավ հասկանա և վերլուծի նաև ռուսական կողմը, քանի որ Էրդողանի քայլերը ոչ միայն Կովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդմանն ու վերջնական հաստատմանն է վերաբերում, այլև՝ ուղղված է Ռուսաստանի դեմ:

 «Իմ կարծիքով Ռուսաստանի մեղքն այս ամենում մեծ է, քանի որ ներկայում Թուրքիայում կառուցելով Ակույուի ատոմակայանը, փաստորեն նպաստում է ատոմային զենքի ստեղծմանը, քանի որ ատոմակայանից հետո ատոմային զենք ստեղծելն ընդամենը մեկ քայլ է: Եվ եթե Թուրքիայի ախորժակը չմեղմեն, ապա նրա հաջրոդ քայլն ուղղված կլինի Հյուսիսային Կովկասի դեմ, հետո Ռուսաստանի հարավային մարզեր և այլն: Եվ սա 15-րդ դարի Օսմանյան կայսրության քաղաքականությունն է, երբ ասում էին, որ պետք է լինի մեկ պետություն, մեկ հավատք և մեկ կայսրություն: Եվ այս ամենի համատեքստում, ես կարծում եմ, որ Հայաստանի վրա կա մեծ վտանգ է կախված»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular