ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանն ու Բաքուն շարունակում են գերիների փոխանակման գործընթացը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս խաղաղապահները հետագայում ևս կաջակցեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը։

 Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մանրամասն պատմել Է Բաքվի և Երեւանի միջեւ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման մասին»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, դրան նախորդել է ռուս խաղաղապահների կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ կատարված մեծ նախապատրաստական աշխատանքը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել և ադրբեջանական իրավասու մարմինների ներկայացուցիչներին են հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմը հայկական կողմին 44 մարդու է վերադարձրել։

Ռուս խաղաղապահները հետագայում էլ կաջակցեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը։

«Իմ կողմից ավելացնեմ, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», - եզրափակել է Զախարովան:

Ավելի վաղ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ հայ գերիների հերթական խումբը կփոխանցվի Ադրբեջանի կողմից կփոխանցվի Հայաստանին և Երևան կժամանի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ 44 հայ գերիներին տեղափոխող առաջին ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք էր կատարել դեկտեմբերի 14-ի գիշերը։ Արդեն դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ևս մեկ քաղաքացիական անձի։ Վերադարձել են այն քաղաքացիները, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Բաքվի կողմից։ Նախնական տվյալներով՝ նրանցից 30-ը զինծառայողներ են, 15-ը՝ քաղաքացիական անձիք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն կարողացել են համաձայնեցնել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տվյալներով՝ ադրբեջանական կողմը պահում է 60 ռազմագերու և 40 քաղաքացիական անձի։

Գերիների և պատանդների փոխանակման գործընթացի շրջանակներում Բաքվին տարհանձնվել է 12 մարդ։ Հայտնի է, որ Ադրբեջան են վերադարձել Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, որոնք Արցախում դատապարտված էին դիվերսիայի, դեռահասի և հայ սպայի սպանության համար:




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular