ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համազգային արդար պահանջ, որը պետք է իրականացվի օր առաջ, րոպե առաջ, վայրկյան առաջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
ՆԻԿՈԼ ՀԵՌԱՑԻՐ …
Համազգային արդար պահանջ, որը պետք է իրականացվի օր առաջ, րոպե առաջ, վայրկյան առաջ։
Նիկոլը պետք է հեռացվի, որովհետև Հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շահերին դեմ հանցանք է գործել ՝ անկախ նրանից թե դա արել է անձամբ, թե խմբաակային, հանցավոր դիտավորությամբ, թե՞ հանցավոր անգործությամբ.
- Իր կոտրած ձեռքով ստորագրել է մի փաստաթուղթ, որի նմանը 100 տարի համարվել է մեր ժողովրդի ամոթն ու զսպաշապիկը,
- Առաջնորդի դրոշը վերցնելով կրկնել է մտքեր, առանց խորամուխ լինելու դրանց էության մեջ,
- Ստեղծել է ֆուկցիոնալ անգրագիտությամբ տառապողների կուսակցություն ու նրանցից ձևավորել է երկրի իշխանության բարձրագույն մարմնի, Ազգային ժողովի, իշխանական մեծամասնություն,
- Վերցրել է գործադիր իշխանության ղեկը, անընդհատ կրկնելով հրապարակայնորեն տված խոստումները՝ հիմնականում կատարել է ճիշտ հակառակը,
- Երկիրը հասցրել է խորը ճգնաժամի, ժողովրդին հուսատության․
- Վարչապետի դերում նրա յուրաքանչյուր ստորագրությունը, յուրաքանչյուր հանձնարարականը հղի է նոր առհավիրք դառնալու վտանգով։
Թող լինի այդպես, նոր իշխանափոխություն առանց երաշխիքների՝ եթե տեսանելի այլընտրանք չկա ․․․
Տեղի է ունենում շատ որոշակի գործընթաց․
- Նիկոլին հեռացնում ենք առանց նախապայմանի,
- Նիկոլին հեռացնում է նա, ում ուժը պատում է,
- Նիկոլին փոխարինում է ուժը պատողների անցումային վարչապետը։
- Գործընթացին առավելապես օգնում ենք, կամ չենք խանգարում։
Այս ընթացքում միայն ակտիվ զանգվածներն են գործում ողջ ժողովրդի անունից։
- Նշանկվում են նոր ընտրություններ - ընտրարշավ, ծրագրեր, դեմքեր, դեպքեր ու նոր ժամկետային իշխանություն։
Ավելի հասկանալի լեզվով ասած առնետավազք - իշխանափոխություն - ընտրությունների միջոցով նոր իշխանության լեգիտիմացում։
Սա այսբերգի տեսանելի մասն է՝ մեզ շատ ծանոթ թերի, անորոշ ու պակաս հուսադրող ամենահավանական սցենարը։
Այս սցենարով մենք գուցե հասնենք «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո», կամ նույնիսկ «Ուժն է ծնում իրավունք» հանգրվանին - ինքներս չունենալով բավականաչափ ուժ՝ իր ներդաշնակորեն բաշխված բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։
Սակայն մի կողմ դնելով կարևոր մանրուքները պարտավոր ենք մտքներումս պահել, որ․
- Երբե՛ք ու ոչ մի գնով չի կարելի զինադադարի եռակողմ հայտարարության բովանդակությանը լեգիտիմության ավելի բարձր աստիճան հաղորդել՝ քան այն ունի այսօր։
- Արցախը, իսկ իրականում Հայաստանը աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից որպես կռվախնձոր օգտագործելը կանխելու համար Արցախի կարգավիճակը պետք է որոշի Հայաստանի Հանրապետությունը՝ այն հստակ վերահռչակելով Հայաստանի անբաժան մաս։
Հրանտ Խաչատրյան
Դեկտեմբերի 16, 2020թ․
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular