ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնում է Ռուսաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որոշման համաձայն` փոխվարչապետը դեկտեմբերի 17-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, հետո մեկնելու է Մոսկվա։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` փոխվարչապետը դեկտեմբերի 17-ին լինելու է Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվայում։

Որոշման մեջ նշվում է, որ նա ՌԴ է գործուղվում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։

Թե ՌԴ ինչ պաշտոնյաների ու ինչ շրջանակների հետ է հանդիպումներ նախատեսվում, պաշտոնական փաստաթղթում նշված չէ։

Հայտնի է, որ Մհեր Գրիգորյանին ՌԴ–ում ուղեկցելու է նրա արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular