ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում լուրջ բարեփոխումներ են ընթանում. առջևում նոր ու կարևոր փոփոխություններ են». Սերժ Սարգսյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում լուրջ բարեփոխումներ են ընթանում. առջևում նոր ու կարևոր փոփոխություններ են: Այս մասին ՀՀԿ կանանց խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն ու միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այդ գործում խիստ կարևոր է լինելու նաև կանանց ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը: «Գալիք 2-3 տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք այստեղ ասելիք և անելիք ունեն: Ակնկալում եմ, որ դուք ձեր ողջ ներուժով հանձն եք առնելու այդ աշխատանքը»,- նշեց ՀՀ նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular