ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի երկնքում նկատվում են ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների տարօրինակ թռիչքներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
vk-smi.ru-ն գրում է, որ Գյումրիի ռուսական ռազմական օդանավակայանից ռուսական ուղղաթիռներն ու մարտական ինքնաթիռները սկսել են ավելի շատ թռիչքներ իրականացնել: Ռուսաստանի պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները չեն մեկնաբանել Հայաստանի օդում ռուսական ավիացիայի ակտիվության աճի պատճառը: Հետևաբար, ռուսական ռազմական ուղղաթիռների ու ինքնաթիռների թռիչքների թվի ավելացումը դեռ առեղծված է:
 
Ներկայումս փորձագետները կարող են միայն ենթադրություններ անել, թե ինչու են Հայաստանում ռազմական օդանավերը ռուսական ռազմակայանից ավելի հաճախ սկսում օդ բարձրանալ: Հնարավոր է, որ նրանք վերահսկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունեցել աշնանը, բայց այժմ այնտեղ ռուս խաղաղապահներն են:
 
Ենթադրվում է նաև, որ դրանք ուսումնական թռիչքներ են: Ռուս զինվորականները փորձարկում են նոր հակամարտության դեպքում հարձակումը հետ մղելու հնարավոր տարբերակները, քանի որ անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունները անակնկալ են եղել:
 
Ինչպես հայտարարել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի համարվել վերջնական լուծված: Իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում շատերին չի դուր գալիս:
Թուրքիան և Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, դեռ սպասողական վիճակում են, ուստի սադրանքների վտանգը մնում է բավականին բարձր: Հնարավոր է, որ ռուսական ավիացիան կատարելագործման ուսուցում է անցնում, որպեսի բացառի այնպիսի անսպասելի գրոհների հավանականությունը, ինչը Ռուսաստանի զինուժին անբարենպաստ վիճակի մեջ կդնի:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular