ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հետագա փոխանակման հետ կապված քայլերի շուրջ աշխատանքները շարունակվում են, Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները՝ ճշգրտվում. Տիգրան Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերիների տվյալների ճշտման շարունակական աշխատանքներ են տարվում: Այս մասին Կառավարության հերթական նիստին ասաց նիստը վարող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ վերջերս գերիներ են վերադարձվել:

«Գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ»- ասաց Ավինյանը:

Անդրադառնալով Խծաբերդին՝ նա տեղեկացրեց, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է: «Այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, ակնկալում ենք հանգուցալուծում»,- ասաց Ավինյանը:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular