ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը բացատրել է, թե ինչու Լեռնային Ղարաբաղում չի սկսվի քաղաքացիական պատերազմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
polit.info-ն գրում է, որ Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը բացառել է կանոնավոր պարտիզանական պատերազմը Լեռնային Ղարաբաղում, չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանի լեռնային տեղանքը կարող է նպաստել դրա հաջող վարմանը: Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետը չի բացառել տեղական ուժերի հայտնվելը, որոնք, սակայն, արագորեն կոչնչացվեն:
 
«Պարտիզանական պատերազմի համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ: Առաջինը նպաստավոր տարածք է, որը, իհարկե, առկա է: Երկրորդ այն է, որ պարտիզանական պատերազմի համար անհրաժեշտ է որոշակի լայն տարածք, որպեսզի կանոնավոր զորքերի հարվածներից խուսափելու մանևրի հնարավորություն ստեղծվի: Այդ տեսանկյունից, հաշվի առնելով ռազմական գործողությունների սահմանափակ թատերաբեմը, այնտեղ խոշոր կազմավորումների մասնակցությամբ կանոնավոր պարտիզանական պատերազմ վարելու հնարավորությունները սահմանափակ են,- բացատրել է Սիվկովը,- նման պատերազմ վարելու մեկ այլ կարևոր պայման է քաղաքացիական բնակչության կողմից պարտիզանների աջակցությունը, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի տարածքներում, ամենայն հավանականությամբ, հայ խաղաղ բնակիչներ չեն լինի»:
 
Բացի այդ ըստ նրա՝ առանց արտաքին ուժերի աջակցության պարտիզանական շարժումը երկար ժամանակ չի կարող գոյություն ունենալ, ու նաև հակառակորդների շփման գծում կան ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք թույլ չեն տա, որ հակամարտությունը բռնկվի նոր թափով:
 
«Պարտիզանական շարժումը չի կարող գոյություն ունենալ ավարառված զենքի հաշվին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, փոքր է նաև ադրբեջանցիների կողմից պարտիզանական շարժման հնարավորությունը»,- ընդգծում է Սիվկովը:
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular