ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում քաղաքական գործիչները պահանջում են դուրս բերել ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

discover24.ru-ն գրում է, որ ադրբեջանցի քաղաքական գործիչների մի ամբողջ խումբ դիմել է ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող միջազգային կազմակերպություններին և պահանջել Ռուսաստանին ստիպել հետ կանչել իր խաղաղապահ ուժերին Լեռնային Ղարաբաղից: Որպես պատճառներ՝ նրանք նշել են Ռուսաստանի խաղաղապահ առաքելության իրականացման ՄԱԿ-ի մանդատի բացակայությունը, ինչպես նաև այն փաստը, որ Ռուսաստանն է Հայաստանին օգնել հաղթել Ադրբեջանին անցյալ դարի 90-ականներին:

Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ, ռուսական ուժերը խախտում են խաղաղության պայմանագիրը և իրենց վերահսկողության տակ են պահում այն տարածքների մի մասը, որոնք պետք է տրվեին Բաքվին: Այս կոչը ստորագրած կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները նաև պահանջել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահսկի խաղաղապահների գործողությունները և ճնշի նրանց, եթե նրանք այս կամ այն կերպ խախտում են հանրապետության անկախության դրույթները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղ համաձայն Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության համաձայնագրի: Ադրբեջանի կողմից դա հաստատել է Իլհամ Ալիևը: Սա նշանակում է, որ կոչը գրած քաղաքական գործիչները դեմ են արտահայտվում պետության ղեկավարի կամքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular