ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարությունյանը լվանո՞ւմ է ձեռքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին հայարարությամբ հանդես եկավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին։

«Մի՞թե ես ունեի Արցախի տարածքային ամբողջությունն ու անվտանգությունը ապահովելու բավարար հնարավորություն»,- նշել է նա:

Հարությունյանն ասել է, որ գաղտնիք չէ, թե, փաստացի, որտեղից է կառավարվում Արցախի պաշտպանական բանակը և որքանով է Արցախի նախագահը ներգրավված այդ գործընթացում: Նա նշել է, թե արել է առավելագույնը՝ սահմանադրական իրավասությունների և իրական կյանքում գործառութային կոշտ սահմանափակումների տարբերության պայմաններում: Փաստացի, Արայիկ Հարությունյանը պատերազմի ընթացքի պատասխանատվությունը դնում է Նիկոլ Փաշինյանի վրա: Ըստ էության, նա իրավացի է եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքն ամենեւին չի հանում հարցերը այն գործառույթների իրականացման արդյունավետության առնչությամբ, որ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո ուներ Արցախի նախագահը: Հետևաբար, պատերազմի ընթացքի համար պատասխանատվության հարցը բաց է:

Նիկոլ Փաշինյանն ունի պատասխանատվության իր առաջնային բաժինը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, բայց պատասխանատվության իր բաժինն ունի նաև Արցախի նախագահը: Ի վերջո, չի կարող լինել այնպես, որ նախագահի պաշտոնում հանդիսավոր երդման ժամանակ ամեն ինչ կարգին է, իսկ պատերազմի ժամանակ՝ ոչ: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանի հայտարարությունը առաջացնում է հարց՝ արդյոք նա այժմ Երևանի առաջ դնում է դե յուրե և դե ֆակտո լիազորությունների և գործառույթների խնդիր, Երևանի հետ այդ քննարկումներում իրեն «անկախ» զգալով Արցախում ռուսական ռազմական ներկայությամբ, ռուսական առաջիկա ծրագրերի համատեքստում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular