ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախյան պատերազմի դադարեցման գլխավոր արդյունքն՝ ըստ Պուտինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ամենամյա մամլո ասուլիսի ելույթի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Արցախի զինված հակամարտության դադարեցման նպատակով, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի գլխավոր արդյունքն անվանել է այն փաստը, որ մարդիկ դադարել են զոհվել: Հոդվածը վերցրել ենք «EADaily»-ից:

-Մնացած հարցերը երկրորդական են, - նշել է Պուտինը:

-Ինչու՞ դա տեղի ունեցավ հենց հիմա, իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. այդ լարվածությունը երկար տարիներ է տևել: Չեմ կարծում, որ դա տեղի ունեցավ ինչ-որ արտաքին միջամտության պատճառով: Բազմիցս բախումներ, փոխհրաձգություններ և աննշան կարճատև մարտեր են եղել: Ի վերջո այդ ամենը վերածվեց հակամարտության, - ասել է Պուտինը՝ պատասխանելով Արցախի վերջին սրացումը հրահրելու մեջ Թուրքիայի հնարավոր դերի վերաբերյալ հարցին:

Մոսկվայի դիրքորոշումն Արցախյան կարգավորման գործընթացում հետևյալն է՝ կարգավորմանը հասնել առանց արյունահեղության:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյան

Ավելին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular