ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր ընկերություններ մի քանի բանկերից մեծ գումարներ են դուրս հանել. Վահանգն Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Արտարժույթի փոխարժեքի տատանումները և դրանով պայմանավորված Հայաստանի տնտեսական կայությունության պահպանումը շարունակում է օրակարգային հարցերից մեկը մնալ: Ու թեև Կենտրոնական բանկը համապատասխան գործիքներով փորձում է կանխատեսելիի միջակայքում պահել դրամի արժեզրկումը, սակայն տնտեսագետներին հուզող հարցն այն է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի սպասվող ալիքը հարվածելու է ողջ աշխարհին: Եվ եթե դրան գումարում ենք Հայաստանի նման փխրուն տնտեսական իրավիճակում գտնվող երկրի պոտենցիալը, այն էլ Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո, ապա պարզ է դառնում, որ տնտեսական շոկից խուսափել, այնուամենայնիվ չէին կարող:

Տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում միջնաժամկետ կտրվածքով սպասվում է տնտեսական անկում, որին դիմակայելու համար հարկավոր է՝ ոչ միայն իշխանությունները  վերանայեն երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը, այլև՝ հասարակությունը պետք է վերանայի իր վարքագիծը ծախսերի առումով:

Ինչ վերաբերում է այս օրերին դիամի կտրուկ արժեզրկմանը, ապա դա ունի իր պատճառները: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ դրամի արժեզրկման հիմնական պատճառը ոչ թե փոքր տնտեսությունների կողմից արտարժույթի հանդեպ պահանջարկի աճն էր, այլ՝ մեծ խաղացողների կողմից՝ երկրից բավական խոշոր գումարներ դուրս բերելը:

«Մի քանի խոշոր ընկերություններ մի քանի բանկերից մեծ գումարներ են դուրս հանել, որը շուկայում որոշակի աժիոտաժ է առաջացրել: Կենտորանական բանկը որոշեց միջամտել և վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձարցրեց, ինչը նշանակում է, որ այս պարագայում փորձում ենք զգուշավոր քաղաքականություն վարել, որը կարծում եմ, կշարունակվի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular