ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքականության մեջ փրկիչներ չեն լինում. Սուրեն Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ներկա քաղաքական իրավիճակը դիտարկելով՝ կարծում է, որ իշխանություն 17 կուսակցությունների դաշինք փոխհրաձգությունը խոսում է այն ամսին, որ իրականում սկսվել է նախընտրական պայքարը:

Բացի այդ, ընդդիմադիրների կոշտ դիրքորոշումը ցույց է տալիս, որ արտահերթ ընտրություններից հետո բողոքարկվելու են ընտրությունների արդյունքները:

«Առաջնային խնդիրներից մեկը պետական ինստիտուտների աշխատանքի կայությունն ապահովելն ու դրանց նկատմամբ վստահության վերականգնումը պետք է լինի, ինչը իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի պարագայում դժվար կլինի, եթե չասենք՝ անհնարին: Ինչքան շուտ կայունանա իրավիճակը, այնքան շուտ մենք դուրս կգանք այս իրավիճակից, բայց պետք է հաշվի առնել այն փաստը, որ կան շատ մարդիկ, ովքեր չեն ցանկանում 17 ուժերի վերադարձ տեղի ունենա: Պետք է մեկ բան գիտակցել, որ քաղաքականության մեջ փրկիչներ չեն լինում: Լինում են գաղափարներ, որոնք կա՛մ ստանում են աջակցություն, կա՛մ՝ ոչ: Ուստի գիկտացված ընտրություն իրականացնելու համար հարկավոր է պայմաններ ապահովել, որպեսզի քաղաքական կուսակցությունները կարողանան իրենց ծրագրերը ներկայացնել: Հակառակ դեպքում կշարունակենք մեսիաներ փնտրել, առանց գիտակցելու, որ դրանք պարզապես գոյություն չունեն»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular