ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն մեծ խաղում մեր համայնքները դառնում են մանրադրամ. Սերոբ Անտինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի համար հասկանալի չէ, թե ինչու Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր շահերը, քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ինչուներն ավելի շատ են, քան դրանց պատասխանները: Փորձագետի դիտարկմամբ Բաքուն շարունակում է սադրել և փորձում է հնարավորինս շատ օգտվել ստեղծված իրավիճակից:

 «Զարմանալի է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ կետ այն մասին, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքներ իրականացվեն: Եվ այն, որ Ադրբեջանը սկսել է բոլոր ուղղություններով ճնշումներ գործադրել և տանել այն ինչ հնարավոր է՝ ակնհայտ է: Եվ մեր կողմից պետք է մոբիլիզացվեն բոլոր ուժերը և բանակցություններ սկսվեն սահմանների հարցով, քանի որ դա մեկ օրում, մեկ ժամում իրականացվող գործառույթ չէ: Բացի այդ, հայտարարության մեջ խոսվում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող կոմունիկացիաների մասին, բայց արդյո՞ք ժամկետներ կան նշված, թե ե՞րբ պետք է այդ ամենն իրականացվեն: Եվ, վերջապես, եթե կոմունիկացիաների խնդիր կա, ապա մենք էլ պետք է Նախիջևանի վրայով Մեղրի-Երևան երկաթգծի հարցը բարձրացնենք: Սրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է առանձին բանակցություններ վարենք: Եվ, եթե Ռուսաստանն է այս հայտարարության երաշխավորը, ապա պետք է այդ բանակցություններն առաջին հերթին Ռուսաստանի հետ վարվեն: Փաստորեն մեծ խաղում մեր համայնքները դառնում են մանրադրամ և մենք պետք է ինքներս տեր կանգնենք այս ամենին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Անտինյան:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular