ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանն ի՞նչ առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։ Նկատի է ունեցել այն, որ հայտնի հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը դավաճանական է որակել փաստաթուղթը եւ ասել, որ ինքը տեղյակ չի եղել այդ մասին։

Ավելին․ Արայիկ Հարությունյանն այնքան վրդովված է Բաբայանի պահվածքից, որ մտերիմների մոտ անկեղծացել է, թե գլուխը մի քիչ թեթեւանա, Սյամոյով դեռ կզբաղվի, անկախ նրանից՝ պաշտոնի կլինի, թե ոչ։ Ինչ վերաբերում է նախօրեի ուղերձին, ապա Արցախում սպասում էին, որ դա ավելի հստակ է լինելու։ Մոտ մեկ ամիս է՝ քննարկում են նրա հրաժարականի հարցը եւ անգամ ստիպում են զանգել Փաշինյանին եւ առաջարկել՝ «երկուսով հրաժարական տանք, հեռանանք»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular