ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե պիտի ամեն ինչ Ռուսաստանն անի, բա դուք ո՞վ եք. Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը անբարոյական է համարում իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, թե՝ Արցախը հանձնելու հարցը նախկիններն են «գցել» Փաշինյանի «գրպանը»։ «Իրատես»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նախկին իշխանությունները բանակցային հաջող դիրքեր ու զարգացող Արցախ են փոխանցել նոր իշխանություններին: Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, առհասարակ երկրում իշխանություն չկա։ Դրա մասին են վկայում պատերազմից հետո տեղի ունեցած գործողությունները, մեր 100-ից ավելի զինվորների գերեվարումը, GPS-ով գծված տարածքների կորուստը, Սյունիքի մարզում մարդկանց ընդվզումները։

«Բոլորը դիմում են ռուսական կողմին, ռուս խաղաղապահներին։ Եթե ամեն ինչ պիտի ռուսները, խաղաղապահներն անեն, բա դուք ո՞վ եք, ինչու՞ եք փող ստանում, ինչու՞ եք աշխատանքի գալիս, ու՞մ եք ներկայացնում, պարգևավճար ինչու՞ եք ստանում, բենզին ինչու՞ եք ծախսում ծառայողական մեքենաների համար, թիկնազոր ինչու՞ եք պահում։ Եթե պիտի ամեն ինչ Ռուսաստանն անի, բա դուք ո՞վ եք։ Դրա համար էլ Նիկոլը, որպես ղեկավար, գոյություն չունի»,- ասել է Շարմազանովը։ Նրա խոսքո՝ «Հայրենիքի փրկության» շարժման անունից հստակ հայտարավել է, որ իրենց պայքարը վճռական է լինելու, շարունակելու են բողոքի երթերը, ակցիաները, երեքշաբթի օրվանից սկսելու են անհնազանդության մեծ ակցիաներ, դասադուլ, գործադուլ։ «Պայքարելու ենք այնքան ժամանակ մինչև հողատուն իշխանությունից հեռանա։ Բոլոր այն պաշտոնյաները, որոնք այսօր ծառայում են Նիկոլին, պիտի հասկանան, որ մի կողմում Հայաստանի շահն է, մյուս կողմում՝ նիկոլիզմը։ Թող իրենք ընտրեն, դավաճան նիկոլիզմի շա՞հն են հետապնդում, թե՞ ՀՀ-ի։ Ուշ, թե շուտ Նիկոլը գնալու է, հետո չասեն, թե ստիպված հրաման են կատարել։ Իրենք պետք է ծառայեն ՀՀ-ի Սահմանադրությանը, իսկ պարտություն կրած, պատերազմ հրահրած, քաղաքական իմպոտենտ Նիկոլը պետք է հեռանա։ Մենք ժողովրդի հետ օրինական ճանապարհով պարտադրելու ենք նրա հրաժարականը»,- ասել է Է. Շարմազանովը։

Նյութի աղբյուր՝ irates.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular