ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մնացել է ոստիկանության և ուժային կառույցների շարասյան հույսին. ԱԺ նախկին փոխխոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը խոսելով Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով գործողություններ արվում են։ «Մենք մեկ ամսից ավելի այդ գործողությունների մեջ ենք, հասարակությունն աստիճանաբար արթնանում է, մարդիկ միանում են երթերին։ Եթե մի քանի շաբաթ առաջ Նիկոլն ասում էր, թե ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, հիմա տասնյակ հազարավոր մարդիկ այդ պահանջը ներկայացնում են, իսկ իրեն, բացի իր քաղաքական խունտայից, պաշպանող չկա։ Քանի՞ մարդ կա, որ ժողովրդի մեջ կկանգնի ու կասի, թե պաշտպանում է Նիկոլին: Հաշված թվով մարդիկ, որոնք կամ պաշտոնյա են, կամ պաշտոնյայի բարեկամ, այն էլ՝ Նիկոլի շանտաժին ենթարկված։ Սա էլ չի աշխատում»,- ասում է Է. Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ դատկան համակարգը նրան չի ենթարկվում՝ օրինականության շրջանակներում է աշխատում։ Վեհափառ հայրապետները, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Վանաձորի համալսարանը, մտավորականները, համայնքների ղեկավարները, բարձրաստիճան նախկին սպաները, գեներալը հրաժարականի կոչեր են անում, էլ ո՞վ մնաց, «Իմ քա՞յլը», նշել է նա։ «Այնտեղից էլ շուտով մարդիկ կլինեն, որոնք կշարժվեն պետության շահով։ Մնում է աթոռից կառչած, որ ի՞նչ անի։ Իրենք էլ են ընդունում, որ քաղաքական անմեղսունակ են։ Արցախում գյուղեր ենք կորցնում, նրա խոսնակն ասում է, թե ռուսական կողմը կարձագանքի, բա դու ինչացու՞ ես»,- ասում է Է. Շարմազանովը։ Նա նաև նշեց, որ Արցախի նախագահն օրերս հայտարարել է, թե պատերազմը կարող էր ավելի շուտ ու ավելի լավ պայմաններով ավարտվել։ Նույնն ավելի վաղ ասել է նաև Պուտինը։ Եվ, եթե նման իրավիճակ է եղել, ապա, ըստ Շարմազանովի՝ ով ավելի վաղ չի կանգնեցրել պատերազմը, ուրեմն նա հանցագործ է։

«Եթե Փաշինյանին թվում է, թե ինքը հրաժարական կտա ու իր փոխարեն կբերի իր խունտայից մեկին, չի լինելու նման բան։ Նիկոլի խամաճիկին չենք հանդուրժելու։ Քաղաքական դիակների հետ իբր հանդիպում են ու մեծ-մեծ խոսում ժողովրդի անունից։ Քանի՞ հոգի են ձայն տվել այն մարդկանց, որոնց հետ Արարատ Միրզոյանը հանդիպում է։ Լեգիտիմությունից է խոսում, դե հրաժարական տուր ու մեկ տարի հետո կտեսնենք, թե այդ լեգիտիմությունից ինչ է մնացել։ Նիկոլ Փաշինյանը մնացել է ոստիկանության և ուժային կառույցների շարասյան հույսին, այն էլ՝ ոչ բոլորն են այդ համակարգում իր հրամանը կատարում։ Ե՛վ ԱԱԾ-ում, և՛ ոստիկանությունում, և՛ ուժային մյուս կառույցներում կան արժանապատիվ սպաներ, որոնք հասկանում են, որ նա երկիրը տանում է կործանման»,- ասել է Է. Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular