ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքը մնալու տարբերակ չունի, գնալու է. Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Փաշինյանի՝ «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հնչեցրած մտքին, թե՝ ռուս խաղապահները ևս շրջափակման մեջ են հայտնվել, կարծում է, որ դա հակառուսականության տարածման վառ օրինակ է, որը անմիջապես հերքվեց ՌԴ ՊՆ-ի կողմից մի հատ էլ «չափալախ» տալով նրան։

«Դրանից հետո նրա թուրքասորոսագրանտային ուժերը հարձակվում են Ռուսաստանի վրա։ Ռուսաստանն այսօր Հայաստանի անվտանգության միակ երաշխավորն է։ Տպավորություն ունեմ, որ եթե նոյեմբերի 9-ին չլիներ Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու պնդումը, հնարավոր է Ստեփանակերտն էլ տրվեր Ադրբեջանին։

Եթե անգամ ԳՇ պետն է ասել, որ չեն կարող պատերազմում հաղթել, հանուն ինչի՞ է շարունակել պատերազմը։ Որ «Էրատո» ջոկատը մի քանի ֆոտոսեսիա ավելի անե՞ր»,- ասում է Է.Շարմազանովը։

Նա նաև հարց է ուղղում ուժային կառույցներին, նշելով, որ մի՞թե սպաներն էլ իրենք իրենց հարց չեն տալիս, որ եթե Օնիկ Գասպարյանը պատերազմի 3-րդ օրն ասել է, որ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները, ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը։

«Ես, որպես ընդդիմության ներկայացուցիչ, հոկտեմբերի 12-ին ասում եմ, որ Պուտինին խնդրիր ու պայմաններին համաձայնվիր, քանի որ վաղն ավելի վատ վիճակ է լինելու: Եվ եթե նա դա չի անում կա՛մ ապուշ է, կա՛մ դավաճան։ Երկուսն էլ աններելի են։ Բոլորը նրան զգուշացրել են ու ասել, որ պատերազմը պիտի կանգնեցնել, նա չի արել։ Ինչու՞, մանկության երազանքն էր ամբողջ Արցախը տալ թուրքի՞ն։

ԱԱԾ-ին եմ դիմում՝ ասում եք, թե պետության կայունությունն եք ապահովում, այս մարդը պետության կայունության հերն է անիծում, նրան ծառայում եք, որ ի՞նչ անեք։ Իմ իշխանության եղած ժամանակ, թուրքերը դրսում ծնկի են եկել մեր առաջ, մենք հաղթած ենք եղել։ Այս ապաշնորհը հիմա մեզ խայտառակ պարտության հասցրեց։ Ալիևը մեր ժողովրդին, պետությանը վիրավորում է, աշխարհի հայհոյանքը տալիս իրեն, մի ծպտուն չի հանում։

Այդ ինչու՞ էիր էն օրը հարյուրներով ոստիկաններ փողոց հանել։ Մենք մեր տանը խելոք նստած, մարդիկ զանգում, հարցնում էին, թե ինչ է կատարվում։ Ի՞նչ իմանանք, երևի սրացումների մեջ էր... Ինքը մնալու տարբերակ չունի, գնալու է»,- ասում է Է.Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular