ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելակի փողով թող զինվորներին «կասկա» ու զրահաբաճկոն գներ, պարգևավճարներն էլ տար հակօդային պաշտպանության զենքեր գնելուն. Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե՝ նախորդ իշխանություններն են հակամարտության լուծման այդպիսի տարբերակ իրենց «գրպանը գցել» նշել է, որ դա շատ սխալ տեսակետ է, քանի որ Փաինյանն ասել է, որ իր կետից է սկսում բանակցությունները:
 
«Ինքն էր ասում՝ չէ՞, որ Ալիևը կիրթ ու կառուցողական է, ինչ ուզի, կբանակցի։ Բա 2,5 տարվա մեջ ինչու՞ մի օր չասաց, թե Արցախը հանձված է։ Իրենք 44 օր ասում էին՝ հաղթելու ենք, «գյոռբագյոռ» ենք անելու։ Հո գրպանը պարտությունը գցելով չէ՞։ Լավ է, չեն ասում, որ Ավարայրի ճակատամարտում էլ մենք ենք պարտվել։ Մենք իրեն ժառանգել ենք ուժեղ Արցախ, պաշտպանված սահմաններ, ուժեղ բանակ։ Ինքը բանակը փոխարինել է ելակով, մե՞նք էինք 100-ից ավելի միլիոն դոլարով ՍՈՒ-եր գնել՝ առանց հրթիռների։ Այդ ելակի փողով թող զինվորներին «կասկա» ու զրահաբաճկոն գներ, պարգևավճարներն էլ տար հակօդային պաշտպանության զենքեր գնելուն։
 
Նախկինները թուրքին ծնկի են բերել, դու մե՛զ ես թուրքի առաջ ծնկի բերե՞լ։ Բոլոր նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, պաշտոնապես հայտարարում եմ՝ անբարոյական են։ Այդ ինչպե՞ս եղավ՝ հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակ մեր բանակն ամենահզորն էր, Նիկոլն էլ մարշալ Ժուկովն էր, ինքն էր այդ պատերազմը ղեկավարում, հիմա, որ պարտվել են, նախկինների՞ն են էլի հիշել»,- ասում է Է. Շարմազանովը։
 
ԱԺ նախկին փոխխոսնակը մեջբերելով Շուշիի մասին Փաշինյանի հայտնի հայտարությունը, նշել, որ նույնիսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է իրեն ապտակել՝ ասելով, որ Շուշիի հարցը բանակցություններում երբեք չի քննարկվել։
 
«Մեր ժամանակ Շուշիի, Հադրութի, Մեղրիի հարց քննարկվե՞լ է։ Ցույց տվեք նման փաստաթուղթ։ Եթե գիտեիր, որ պարտվելու ես, այդ 5000 երեխեքի գլուխն ինչու՞ կերար, որ քեզ դավաճան չասե՞նք։ Ու՞մ հարցրիր նման փաստաթուղթ ստորագրելիս։ Գայիր, ասեիր՝ ժողովուրդ, այս վիճակն է, ի՞նչ անեմ։ Բա 3 մլն վարչապետ կար, ու՞մ հարցրեցիր»,- ասում է Է.Շարմազանովը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular