ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանը հարվածի տակ դնում ռուս խաղաղապահներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյան գործչի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես թե, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում ևս նրան ուղղված բազմաթիվ հարցեր կան: Գլխավորն այն է, որ ընդունելով իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում կրած պարտության համար, վարչապետը հրաժարվում է պաշտոնաթող լինել:
 
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի այն պնդումը, թե ադրբեջանական զինուժը շրջապատել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում: Մոսկվան ասել է, որ ռուս խաղաղապահների բոլոր ստորաբաժանումները առաջադրանքներ են կատարում աշխատանքային ռեժիմով և անընդհատ շփվում են Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի հետ:
Ավելի վաղ Փաշինյանը պնդում էր, որ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում: «Տեղանքի պատճառով կան հաղորդակցման խնդիրներ ... Ավելին, այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ առկա է որոշակի ճգնաժամային իրավիճակ»,- նշել էր նա: Իրավիճակը մեկնաբանել է վերջերս Ղարաբաղից վերադարձած ռազմական թղթակից Դմիտրի Իվանովը․ «Պետք է վստահել ոչ թե Փաշինյանին, որը շուտով չի լինի իշխանություն, այլ Ռուսաստանի ՊՆ-ին»։
 
Բնութագրական է, որ «Ազատություն» ռադիոկայանին տված Փաշինյանի հարցազրույցից մի քանի ժամ անց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի մեղքով «ապակայունացման վտանգի» մասին: Ըստ նրանց՝ Ռուսաստանի ներկայությունը մարտահրավեր է բոլոր պետություններին և կողմերին, որոնք մասնակցում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
Ռուսական կողմից պատասխանը եղել է դիվանագիտական: «Ռուսաստանի միջամտության շնորհիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կայունացել է: Իսկ ԱՄՆ-ին խաղաղություն պետք չէ այդ տարածաշրջանում: Նրան պետք է թեժ կետ: Նրան պետք չէր քայքայել ԽՍՀՄ-ը, որ հետո հետխորհրդային տարածքում խաղաղություն լինի»,- ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության և անվտանգության խորհրդի հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular