ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ սիրում են միայն սեփական աթոռը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհում չի լինի մարդ, ով դրական կարձագանքի և կասի, որ կոռուպցիան լավ բան է կամ ասենք պետք է խրախուսել դրա զարգացմանը։ Դա իսկական չարիք է, ընդ որում՝ ամբողջ աշխարհի մակարդակով, և կոռուպցիայի դեմ պայքարը հարյուրամյակներ է ձգվում, ու բազում եղանակներ են կիրառվում բոլոր երկրներում՝ դա արմատախիլ անելու համար։ Այդուհանդերձ, երբ կոռուպցիայի դեմ պայքարն անհեթեթ դրսևորումներ է ունենում, դառնում շիրմա, քողածածկույթ՝ հանրության ուղեղները լվանալու, քաղաքական հակառակորդներին լռեցնելու համար։ Երբ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվ ջատագովներն իրենք են թաղվում կոռուպցիայի մեջ։ Երբ կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է գերնպատակ, և այդ պայքարի խորխորատներում կորչում են իմաստն ու բովանդակությունը։

Կամ թե չէ՝ կոռուպցիայի դեմ պայքարն իրենց գերնպատակ հայտարարած ուժերը քարը քարի վրա չեն թողնում և երկիրը 2 տարում վերածում են դժոխքի․ կոռուպցիան դառնում է անմեղ զբաղմունք՝ այդ ավերածությունների, մանիպուլյացիաների, կեղծիքի, ողբերգությունների կողքին։ Փաստացի այս իշխանություններին, եթե անգամ անվանենք չկոռումպացված և մտածենք, որ ազնիվ ու անողոք պայքար էին մղում կոռուպցիայի դեմ, շատ մոտ է այն պահը, երբ երկու տարբեր չարիքների՝ տգետ ու ավեր սփռող իշխանության և կոռումպացված իշխանությունների միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տանք երկրորդին։ Որովհետև երկուսուկես տարում ակնհայտ դարձավ, որ պետության համար կոռուպցիան չէ գլխավոր չարիքը։ Կարելի է անվտանգ ապրել ու զարգանալ անգամ կոռումպացված իշխանությունների օրոք։ Բայց երբ պետության ղեկին անմեղսունակներն ու տգետներն են, երբ չարությունն ու ատելությունն այնքան են կուրացրել նրանց, որ պատրաստ են անգամ հայրենիքը վտանգել, բայց նախկիններին թույլ չտալ, որ կռվեն, թշնամուն հետ մղեն, ընտրությունը դառնում է միանշանակ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular