Եվրոյի փոխարժեքն աճել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքն 90 ռուբլուց բարձրացել է: Մոսկովյան ժամանակով 12:00-ի դրությամբ, եվրոպական արժույթի արժեքը 90,07 ռուբլի է (641,40 դրամ): Բորսայի կայքի տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում սա առավելագույնն է:
Դոլարի փոխարժեքը նույնպես աճել է՝ հասնելով 73,47 ռուբլու (523,19 դրամ): Հիմնական ռուսական ֆոնդային ինդեքսները նվազում են: Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազում է 0,6%-ով, իսկ RTS-ինը՝ գրեթե 1,5%-ով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ