ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզաբանում ՊՆ-ից. Վաղարշակ Հարությունյանը որևէ փաստաթուղթ չի ստորագել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տելեգրամյան Mediaport ալիքը տեղեկություն է տարածել, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին: Լուրի իսկությունը պարզելու համար 1or.am-ը կապ հստատեց ՊՆ-ի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը որևէ փաստաթուղթ, առավել ևս՝ գաղտնի, չի ստորագրել:

«Սյունիքի սահմանների հետ կապված որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չէր էլ կարող ստորագրվել: Միակ բանը, որ արել է Վաղարշակ Հարությունյանը, պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական կողմի հետ, որպեսզի Սյունիքի մարզում հայ զինվորականների հետ միասին նաև ռուս խաղաղապահներ տեղակայվեն: Այսինքն՝ պաշտպանության նախարարը փորձել է ամեն կերպ ամրապնդել մեր սահմանների անվտանգությունը»,- տեղեկացրեցին պաշտպանության նախարարությունից:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular