ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են». Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում ստորագրված հայտարարությունը, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում է և, որ ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Արդեն նշվել է, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու համար արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, հասնելու ամբողջական հրադադարի և սկսելու կայունացման գործընթաց: Միևնույն ժամանակ, մենք փորձեցինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին»,- ասել է Պուտինն այսօր տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովում:

Պուտինն ավելացրել է. «Կարևոր է, որ, ընդհանուր առմամբ, այն իրականացվում է հետևողականորեն: Շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի նոր սրումը կանխելու համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular