ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում մենք շատ բարդ խաղի ականատեսն ենք. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադառնալով ռուս խաղաղապահների տեղակայմանը` նշում է, որ առանց հայկական զորքի ռուսական ուժերը չեն կարող տեղակայվել հայկական դիրքերում, քանի որ նրանց մանդատը բավականին սահմանափակ է: Բացի այդ, առանց հայկական ուժերի Արցախը չի կարող իրեն անվտանգ զգալ:

Խոսելով Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունների մասին նա նշեց, որ այդ ամենը պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական խնդիրներով, իսկ այն ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է ասել շատ բարդ խաղ է, որին պետք է բավականին ուշադրություն դարձնել:

 «Կան նաև խնդիր Հայաստանի կառավարելիության և ուզենք, թե՝ չուզենք Արցախի, Սյունիքի անվտանգության հարցերը և առհասարակ Ադրբեջանի հետ սահմանի անվտանգության հարցերը սերտորեն կապված են նաև ներքաղաքական կայունության հետ»,- 1or.am-ի հետ զրոյցում նշեց Բ. Նավասարդյանը:

Հստակության բացակայությունը, ըստ նրա լարվածություն է առաջացնում բոլոր ոլորտներում և այն խնդիրները, որոնք առաջացել են պատերազմի ժամանակ, ըստ Նավասարդյանի՝ այսօր խորանում են: Մյուս կողմից, տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանի ղեկավարը ոչ թե Ալիևն է, այլ՝ Էրդողանը, որը տեսանելի էր նաև ռազմական շքերթի ժամանակ:

«Ուշագրավ է, որ շքերթի ժամանակ ողջույնի առաջին խոսքը հնչեցրեց ոչ թե Ալիևը, այլ՝ Էրդողանը, բայց մյուս կողմից, կարծես Ալիևը փորձում էիր դիրքերն ամրապնդել, ներգրավելով Ռուսաստանին Ադրբեջանի հետ կապված բոլո խնդիրների լուծման գործում և առաջին հերթին՝ Արցախի և Հայաստանի հետ կապված: Այնպես որ այս բարդ խաղին պատրաստ լինելու և արդյունավետ գործելու համար հարկավոր է օր առաջ վերականգնել երկրի պետականությունը և սուբյեկտայնությունը»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Աննա Բաբայան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular