ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը փորձում է պատասխանատվությունը գցել Վաղարշակ Հարությունյանի վրա՞

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկնել Սյունիքի մարզ՝ սյունեցիների հետ հանդիպելու համար: Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ և մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։

1or.am-ի աղբյուների համաձայն, Փաշինյանը երկու օր առաջ Սյունիքի մարզում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ցանկություն է ունեցել ուղերձով հանդես գալ, սակայն վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և շրջապատի այլ անձինք համոզել են, որ նման քայլի չգնա՝ պատճառաբանելով որ այդ դեպքում պատասխանատվությունը կընկնի պաշտպանական գերատեսչության վրա:

Դրանից հետո որոշում է կայացվել, որ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը ուղերձով հանդես գա, սակայն նախարարը ևս հրաժարվել է: Իրականում պետք է հաշվի առնել, որ ՊՆ-ն ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնող մարմին չէ: Գերատեսչությունը քաղաքական որոշումներն իրականացնող կառույց է: Ուստի պաշտպանական գերատեսչությանը իր գործառույնթներից չբխող որևէ քայլ պարտադրել պարզապես հնարավոր չէ: Հավանաբար դա է պատճառը, որ վարչապետը ի վերջո որոշում է կայացրել ոչ թե ուղերձով հանդես գալ, այլ անձամբ մեկնել Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և սյունեցիներին հանդիպելու համար:

Հայկ Ադամյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular