ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է` առաջիկա օրերին գերիների նոր փոխանակում տեղի ունենա. Արցախի նախագահի խորհրդական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Բաբայանը հայտնել է, որ Հայաստանին փոխանցված գերիների առաջին խմբի մեծ մասն առողջական լուրջ խնդիրներ ունեն:

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակումը տեղի կունենա մոտ ապագայում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Հստակ ամսաթիվ չեմ կարող նշել, բայց հույս ունեմ, որ այդ իրադարձությունը տեղի կունենա առաջիկա օրերին», - ասել է նա։

Բաբայանը հույս է հայտնել, որ գերիների հաջորդ փոխանակումը տեղի կունենա այս հանգստյան օրերին:

«Տա Աստված, հույս ունեմ։ Սա շատ նուրբ թեմա է, քանի որ հարազատները մշտապես սպասում են: Նրանց համար թանկ է ամեն րոպեն, վայրկյանը։ Այդ պատճառով պետք է իմանալ ճշգրիտ ամսաթիվը, որպեսզի այդ մարդկանց տեղեկացնենք», - ասել է Արցախի նախագահի խորհրդականը։

Նա նաև հայտնել է, որ Հայաստանին փոխանցված գերիների առաջին խմբի մեծ մասն առողջական լուրջ խնդիրներ ունեն:

Հիշեցնենք, որ 44 հայ գերիներին տեղափոխող առաջին ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց դեկտեմբերի 14-ի գիշերը։ Արդեն դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց ևս մեկ քաղաքացիական անձի։ Վերադարձել էին այն քաղաքացիները, որոնց գերեվարման փաստը հաստատվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Բաքվի կողմից։ Նախնական տվյալներով՝ նրանցից 30-ը զինծառայողներ են, 15-ը՝ քաղաքացիական անձիք։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular