ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատանումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։ Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի, դժվար է ասել։ Սեւազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանապարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։

Այսօր նաեւ Հայրենիքի փրկության ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։ Եվ իրավիճակը, որը շատ նման է 2018 թվականի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին, կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախումների հասցնել։

Հիշեցնենք, որ այս հանրահավաքին խոստացել է մասնակցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երթերին չի մասնակցել։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular