ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դո՛ւ զանգված, շարունակիր ապրել, ամեն բան լավ է. շուտով ասելու ես «Հայաստանը Ադրբեջան է ...». Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
5000 զինվորի մահվան հիմնական պատասխանատուն գնում է այդ նահատակների «հիշատակ հարգելու» ...
Փայլուն տեխնոլոգիա է նոր հերոս-նահատակներին արժեզրկելու մասով։
Ավելին՝ դուք էլ գնացեք, կողքը կանգնեք, որ հետո արձանագրվի, որ այդ սրբապղծման մասնակից եք եղել։
Հիշեք՝ վերջին 2.5 տարում ՀՀ-ում եղել է միայն մեկ սրբություն, մեկ անհասանելի բան, մեկ արժեք, մեկ կարևորություն ունեցող երևույթ՝ դա կոնկրետ անձի ՎԱՐԿԱՆԻՇ-ն էր։
Դրա ապահովմանն է ուղված եղել պետական ու ոչ պետական ապարատների ողջ աշխատանքը։
Դա է եղել այն միակ Աստվածաշունչը, սուրբ գիրքը, հավատամքը, որին պետք էր հետևել, դրանով ապրել, որի պատգամները պետք էր անշեղորեն իրականացնել։
Էս մասով հիմա էլ բան չի փոխվել։
Իսկ դո՛ւ զանգված, շարունակիր ապրել. ամեն բան լավ է։
Հա ի՞նչ է եղել որ ...
Չէ որ դու կարծում ես, որ քո զինվորի գլուխը կտրող թուրքը ավելի լավն է, քան «նախկինները»։
Դրանով են քեզ կերակրել ու հիմա էլ կերակրում, ու ասեմ՝ դու դրան ամենևին դեմ չես։
Մի բան էլ. շուտով ասելու ես «Հայաստանը Ադրբեջան է ...»
Էնպես որ հիմիկվանից ադրբեջաներեն էդ մի քանի բառը սովորիր, որ հետո հանգիստ վիզդ կտրեն ...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular