ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին միջադեպը հրապարակում. ոստիկանությունը Քոչարյանի հրահանգով հեռացրեց քաղաքացուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության հրապարակից մեկնարկող սգո երթից առաջ առաջին միջադեպը տեղի ունեցավ։ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրահանգով ոստիկանները հեռացրին քաղաքացուն հրապարակից։

Լարումը սկսվեց լրատվամիջոցների հետ ճեպազրույցից, երբ Քոչրայնաը հրաժարվեց պատասախանել «5-րդ ալիքի» լրագրողի հարցերին` նրան մեղադրելով սադրելու մեջ։ Լրագրողնեի հետ վիճաբանությանը խառնվեցին նաև Քոչարյանին շրջապատող այլ անձինք։

«Մենք բոլորս պետք է գնանք Եռաբլուր, ու Եռաբլուրում մեզ սպասողներ կան` հանձին մեր հանգուցյալ զինվորների,– հայտարարեց Քոչարյանը,– Մունդռիկները երեկ ամեն ինչ փորձեցին անել, չստացվեց, այսօր էլ չի ստացվելու»։

Հիշեցնենք` Հանրապետության հրապարակից մեկնարկում է սգո երթը դեպի Եռաբլուր: Այսօրվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։

«Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս և մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած և անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որևէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել»,- այսօր առավոտյան իր տեսաուղերձում ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վերահաստատել էր երթին մասնակցելու իր մտադրությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular