ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը տարբեր կերպ են նայում Հայաստանի հետ հարաբերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

news-front.info-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «դռներ բացել» Հայաստանի համար։ Նրա խոսքերով, «եթե Երևանը դրական քայլեր ձեռնարկի Անկարայի հետ հարաբերություններում, իրենք կբացեն սահմանները»: Նա նաև նշել է, որ «Թուրքիան խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ, խնդիրներ կան միայն Հայաստանի իշխանությունների հետ»: Էրդողանի այս հայտարարությունը բազմանշանակալի են: Առաջին իմաստն այն է, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է Ադրբեջանի և Նախիջևանի, իսկ այնտեղից էլ Հայաստանի տարածքով Թուրքիայի հետ, բայց «Ռուսաստանի անվտանգության ծառայության վերահսկողությամբ»: Նման իրավիճակում և՛ Անկարան, և՛ Բաքուն օբյեկտիվորեն շահագրգռված են սկսել Երևանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման գործընթացը ոչ միայն քաղաքական հռչակագրերի և հայտարարությունների մակարդակով, այլ նաև կոնկրետ բովանդակությամբ պայմանագրեր կնքելով՝ տարածաշրջանային տրանսպորտի ապաշրջափակման, իսկ ապագայում՝ որոշ էներգետիկ հաղորդակցությունների ուղիների տեսանկյունից: Ի դեպ, այդ ենթատեքստը տեղավորվում է նաև անհրաժեշտության դեպքում Անկարայի և Բաքվի կողմից Թբիլիսի վրա ճնշում գործադրելու հնարավորության վրա՝ Վրաստանի տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև կապի ընդլայնման տեսանկյունից:

Բանն այն է, որ Ստեփանակերտում, բացի խաղաղապահներից, տեղակայված է նաև Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, և անհրաժեշտ է զգալի նյութատեխնիկական և այլ աջակցության առաքման տրանսպորտային ապահովում: Հիշեցնենք, որ ավելի վաղ դա այսպես էր. Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները իջնում են Երևանին հարող Էրեբունի ավիաբազայում, հետո ավտոտրանսպորտային երթուղին անցնում էր Երևանով Գորիս-Լաչին-Ստեփանակերտ: Վերջերս հայտնվել է նաև ադրբեջանական միջանցքը: Ավելի վաղ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով, բացել էր իր օդային տարածքը Ռուսաստանի համար, բայց դեռ հայտնի չէ, թե որքան կայուն կլինի այդ հարցում Թբիլիսիի դիրքորոշումը, հաշվի առնելով այն, որ Արևմուտքը կարող է սկսել իր խաղը տարածաշրջանում: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին նշել է, որ «ղարաբաղյան պատերազմի ավարտը և տրանսպորտային ապաշրջափակումը նոր հնարավորություններ են ստեղծում Անդրկովկասի բոլոր պետությունների համար»: Նման դեպքում նոր պայմաններով և այլ մակարդակով կարող է լինել իրանահայկական տրանսպորտային ուղղությունը: Այսինքն, միանգամից բացվում են մի քանի ռազմավարական ուղիներ, որոնք գրեթե 30 տարի չեն գործել, ինչը կխթանի արտաքին խաղացողների հետաքրքրությունը: Այսպիսով, կարելի է համաձայնել այն ռուս փորձագետների կարծիքի հետ, որոնք կարծում են, որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ձևավորվում է սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, որը տարածվում է Անդրկովկասի սահմաններից էլ շատ հեռու»: Էրդողանի խոսքերի երկրորդ իմաստն այն է, որ նա չի հավատում գործողությունների նշված սցենարի իրականացման հնարավորությանը, քանի դեռ Անկարան «խնդիրներ ունի Երևանի իշխանությունների հետ»: Մեկ ամիս է անցել Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից: Այնտեղ կրակոցներ չկան, մարդիկ չեն զոհվում, բայց ընդհանուր առմամբ առկա է ընդհանուր հիասթափություն և, հնարավոր է, քաղաքական ապատիա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, այնտեղ քաղաքական ճգնաժամ է, ինչը սահմանափակում է կառավարության կարողությունը սկզբունքորեն ցանկացած արտակարգ որոշում կայացնել հարցում՝ անգամ չխոսելով հայերի համար ցավոտ թուրքական ուղղությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն բոլորն են կոչ արել հրաժարական տալ: Իհարկե, Թուրքիայում դա լավ գիտեն: Անկարան դժվար թե ակնկալի, որ պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագրի ստորագրումից հետո Փաշինյանը պատրաստ կլինի հանդես գալ Թուրքիայի հանդեպ որևէ հաշտվողական հայտարարությամբ: Բայց այստեղ կան կարևոր նրբերանգներ, որոնք ի հայտ են եկել Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ Ալիևի և Էրդողանի ելույթներում: Ալիևի խոսքերը, թե «Զանգեզուրը, Սևանը և Երևանը ադրբեջանցիների պատմական հողերն են» անհեթեթություն է նույնիսկ արևմտյան պատմագիտության չափանիշներով: Պատահական չէ, որ դա լուրջ քաղաքական գրգռում է առաջացրել նաև Իրանում: Բայց Էրդողանը խոսել է այլ բանի մասին հղում անելով Էնվեր փաշային, որը 1920-ականների սկզբին գրեթե դարձել էր խորհրդային ռազմական հետախուզ և Մոսկվայի կողմից ուղարկվել Կենտրոնական Ասիա «սովետական իշխանություն հաստատելու համար»: Միայն այն բանից հետո, երբ Էնվերը անցել է բրիտանացիների և բասմաչիների կողմը, խորհրդային չեկիստները վերացրել են նրան: Հավաստի տեղեկություններ կան, որ արդեն Լոնդոնին ծառայելիս նա խորհուրդ է տվել Մուստաֆա Քեմալին Արևելյան Անատոլիայում հիմնել, այսպես կոչված, «հայկական օջախի» 1912-1913 թվականներին Օսմանյան կայսրությունում դաշնակցականներին խոստացված հայկական ինքնավարության փոխարեն:

Ըստ Էնվերի, քեմալական Թուրքիայում «հայկական օջախի»-ի հայտ գալը կարող էր ոչ միայն թուլացնել Անտանտայի ճնշումը Անկարայի վրա, այլ նաև նպաստել, որ Քեմալը հեռանա մոսկովյան բոլշևիկներից դեպի Արևմուտք: Ավելին, նա պնդում էր, որ «հայկական հարցը» վերաբերում է միայն Օսմանյան կայսրության հայերին, և դա ոչ մի կապ չունի այդ ժամանակվա Խորհրդային Ադրբեջանի հետ: Հայաստանում Էրդողանի կողմից արտահայտած այս պատմական ենթատեքստը չի ընկալվել, չնայած ակնհայտ է Անկարայի և Բաքվի մոտեցումների տարբերությունը, քանի որ Բաքուն, առանց պատճառի, իր համար հաջող ղարաբաղյան պատերազմից հետո, «հանկարծ» որոշել է խոսել Հայաստանի դեմ հնարավոր ապագա տարածքային պահանջների մասին։ Դա կարելի է ընկալել որպես տարածաշրջանային խաղին մասնակցելու հայտ, որտեղ նրան կարող են այլևս չհրավիրվել: Միևնույն ժամանակ Երևանում քաղաքական ուժերը միայն տեսնում են Թուրքիային հակադարձում Ռուսաստանի հետ համատեղ: Հայաստանը դեռ չի գիտակցում, որ Էրդողանը կարող է անգամ հաջողությամբ խաղարկել «հայկական խաղաքարտը» քրդերի հետ առճակատման մեջ: Այն, ինչի հետ կարելի է համաձայնվել հայ փորձագետների հետ միայն այն է, որ «աշխարհը փոխվել է, փոխվել է նաև Թուրքիան»: Հիմա Հայաստանը պետք է փոխվի և ոչ թե վախեցնի բոլորին «Էրդողանի պանթուրքիզմով»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular