ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանեց, հող հանձնեց, նաև ազգին թշնամացրեց. Արագած Ախոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր գալը սադրանք է, նա պրովոկացիաների, ժողովրդի մեջ թշնամություն մտցնելու, ժողովրդին իրար դեմ հանելու մեծ տեխնոլոգ է, թիվ մեկ մասնագետը։  Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Նա նշեց, թե Եռաբլուր ևս սադրիչներ են ուղարկվել։ «Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր ուղեղը մի բան մտցնել՝ մեր ազգին չի կարելի իրար հետ կռվեցնել, մենք երկար չենք հաշտվում։ Սա միգուցե ամենամեծ վնասներից մեկն է․ բացի այն, որ նա դավաճանեց, հող հանձնեց, նաև ազգին թշնամացրեց։ Կորցնում ենք նաև մեր ոչ նյութական արժեքը՝ մեր հարաբերությունները։ Սա ողբերգություն է»,-ասաց նա՝ նշելով, թե Փաշինյանը չպետք է Եռաբլուր գնա, բայց քանի որ ո՛չ ամոթ ունի, ո՛չ թասիբ, գնում է այդ սադրանքին։

Հիշեցնենք, որ քաղաքացիները, ազատամարտիկները Եռաբլուրում են, որ խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular