ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարված վիճակ Եռաբլուրում. Փաշինյանին դիմավորեցին դավաճան վանկարկումներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած սգո երթը քիչ առաջ հասավ Եռաբլուր:

Առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:

Նշենք, որ Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:

Անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ են պահում Փաշինյանի գլխավերևում ու փորձում ճեղքել բազմությունը՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։

Եռաբլուրում այս պահին լարված վիճակ է, Փաշինյանին բազմության միջով տանում են՝ ուժեղացված անվտանգության օղակի մեջ առած:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular