ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրմշտոց Եռաբլուրում. ոստիկանական ուժերը չեն կարողանում դադարեցնել ընդհարումը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Եռաբլուրի տարածքում հավաքվածների մի մասը վանկարկում է «Նիկոլ, դավաճան», մյուսը` «Նիկոլ, վարչապետ»։

Եռաբլուր զինվորական պանթեոնում իրավիճակը լարված է։ Փաշինյանի աջակիցների ու հակառակորդների միջև թեժ իրարարնցում ու հրմշտոց է սկսվել։

Ոստիկանության ուժերը չեն կարողանում դադարեցնել ընդհարումը։

Հավաքվածների մի մասը վանկարկում է «Նիկոլ, դավաճան», մյուսը` «Նիկոլ, վարչապետ»։

Ինքը` Փաշինյանն իր գլխավորած երթի հետ դեռ չի հասել Եռաբլուրի տարածք։ Երթի մասնակիցներն այս պահին պանթեոնի մատույցներում են։

Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները երթի մասնակիցներին առավոտվանից սպասում էին Եռաբլուրի մուտքի մոտ` հայտարարելով, որ Փաշինյանին թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular