ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի կասկածելի այցը Սյունիք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։ Ինչ խոսք, զարմանալի «վերակենդանացման» կամ նույնիսկ «հրաշափառ հարության» նշաններ են նկատվում Հայաստանի ղեկավարի մոտ այն դեպքում, երբ տևականորեն, իսկ ավելի կոնկրետ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ու եռակողմ հայտնի ամոթալի հայտարարության ընդունումից հետո, չնչին բացառությունները հանած՝ Փաշինյանն անտերության էր մատնել երկիրը այն աստիճան, որ արդեն Սյունիքում են մարդիկ այրում իրենց տները։ Զարմանալի «պատահականությամբ» Փաշինյանի «հրաշափառ հարության» նշանները համընկան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի՝ Երևան և Բաքու «էքսպրեսս այցի» հետ։

Լրատվականներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանն է խնդրել, որպեսզի Բորտնիկովը գա տարածաշրջան և բանակցի ադրբեջանական կողմի հետ սահմանագծման հարցի հետ կապված։ Կրկին չափազանց զարմանալի պատահականությամբ, այսօր Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Լաչինի և Նախիջևանի միջանցքների ուղղությամբ աշխատանքները զուգահեռաբար ընթանում են և կավարտվեն առաջիկա օրերին։ Այս ամենը համադրելով՝ մեկ ընդհանուր «փազըլում» ակամա առաջանում է հետևյալ հարցը․ իսկ ինչո՞ւ է Փաշինյանը մեկնում Սյունիք երկուշաբթի, ինչո՞ւ է սկսել «կենդանության նշաններ» ցույց տալ, և արդյոք Փաշինյանի «վերակենդանացումը» կապված չէ Նախիջևանի միջանցքի բացման աշխատանքներին մոտիկից ծանոթանալու հետ։ Չէ որ այսօր էլ, ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում, որն անցկացվում էր տեսակապային ֆորմատով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայտնի եռակողմ հայտարարությունը իրականացվում է հետևողականորեն, իսկ այդ հայտարարության դրույթներից մեկն էլ հենց Նախիջևանի միջանցքի բացման մասին է։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular