ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մոտեցավ զոհվածների հարազատներին. երթն ավարտվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նախաձեռնած սգո երթը դեպի «Եռաբլուր» պանթեոն ավարտվեց։

«Եռաբլուրում» լարված իրավիճակ էր, մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան Փաշինյանի աջակիցների եւ նրա մուտքը «Եռաբլուր» արգելելու համար հավաքված ազատամարտիկների, զոհվածների հարազատների եւ այլ քաղաքացիների միջեւ։ Վերջիններն ամբողջ ժամանակ վանկարկում էին «Նիկոլ, դավաճան»։

Միաժամանակ, Փաշինյանի կազմակերպած սգո երթի մասնակիցները վանկարկում էին «Նիկոլ, վարչապետ»։

Հավաքված բազմության միջով Փաշինյանի համար հրմշտոցով ճանապարհ էին բացում մեծաթիվ ոստիկանական ուժերն ու անվտանգության աշխատակիցները։ Մի պահ բազմության միջից Փաշինյանի ուղղությամբ ինչ–որ առարկաներ նետեցին, ինչից հետո անվտանգության աշխատակիցները նրա գլխավերեւում  պահեցին անձրեւանոցներն ու ձեռքի ճամպրուկները։

Նշենք, որ այսօր պանթեոնում մի քանի զինծառայողի հուղարկավորություն էր ընթանում։

Երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը մոտեցավ պատերազմում նահատակվածների շիրիմներին, ծնկի իջավ եւ հարգանքի տուրք մատուցեց նրանց հիշատակին, իսկ ավելի ուշ մոտեցավ նաեւ զոհվածների հարազատներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular