ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թատրոնի և կինոյի ինստիտուտի դասախոսական կազմը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Թատրոնի և կինոյի ինստիտուտի դասախոսական կազմը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Որպես հիմնավորում նշվում է, որ այսօր հայրենիքը ծանրագույն ճգնաժամի մեջ է, և այսպես շարունակելն այլևս օրհասական է։

 Ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը նշել է, որ անձնակազմի 200 աշխատակցից 120-ը միացել հայտարարությանը, մնացածը ևս համաձայն են պահանջին, պարզապես հայտարարության տարածման պահին աշխատավայրում չեն եղել, որ հաստատեն իրենց համաձայնությունը:

Ստացվում է, որ թեև բուհերը չքաղաքականացված կառուցներ են և իրենց գործը սոսկ դասավանդելն է, սակայն պատեհ առիթի դեպքում կարող են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Եվ դա բնական է, քանի որ բուհերի դասախոսները ևս ծնողներ են և անհանգստանում են ինչպես իրենց երեխաների, այլև իրենց աչքի առջև մասնագիտական հմտություններ ձեռք բերող երիտասարդ սերնդի ապագայի համար: Եվ եթե այս կամ հարցի վերաբերյալ կարծիք է հասունանում, ապա կրթական հաստատությունում ևս այն պետք է դառնա քննարկման առարկա:

Բայց պետք է հաշվի առնել, որ կրթական հաստատությունների վարչական ու դասախոսական անձնակազմները պետք է հարգեն նաև հակառակ կարծիք ունեցողի իրավունքը և հետագայում այդ կարծիքը չդարձնեն մահակ ուսանողին հարվածելու համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular